գլխավոր Իրադարձային Վաղվա հանրահավաքին մասնակցությունը շատ կարևոր է. ներկայացվելու են Արցախի խնդրի կարգավորման հայեցակարգային...

Վաղվա հանրահավաքին մասնակցությունը շատ կարևոր է. ներկայացվելու են Արցախի խնդրի կարգավորման հայեցակարգային մոտեցումներ. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի բրյուսելյան այցին ընդառաջ, մայիսի 21-ին, ժամը՝ 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում “Դիմադրությունը” հանրահավաք է հրավիրում։

«Վաղվա հանրահավաքին մասնակցելով՝ դուք ո՛չ եք ասում այս կապիտուլյանտին, ասում եք՝ ոչ՝ երկիրը նոր զիջումների տանելուն, և հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, ով մոլորեցնելով՝ հայտնվել է իշխանության ղեկին, այլևս որևէ մանդատ չունի ժողովրդի անունից խոսելու և ներկայացնելու ՀՀ-ն»,- շեշտել է Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղվա հանրահավաքին մանրամասն ներկայացվելու է իրենց հայեցակարգային մոտեցումները Արցախի հարցի կարգավորման և ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու վերաբերյալ:

Նյութի աղբյուր՝ Հայաստան դաշինք