գլխավոր Քաղաքականություն Բարձրագույն դատական խորհուրդը Լիլիթ Թադևոսյանին ընտրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Լիլիթ Թադևոսյանին ընտրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով»,- ասված է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ։