գլխավոր Միջազգային ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքին

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքին

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է մոտոհրաձգային բրիգադի կապի պետ, փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքներին `Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ։

Նշվում է, որ փոխգնդապետ Մարտիրոսյանը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանության առաջին իսկ օրերից անխափան հաղորդակցություն է ապահովել` ի շահ մոտոհրաձգային բրիգադի գումարտակային-մարտավարական խմբի։

«Ուկրաինացի ազգայնականների դիրքերի վրա հարձակման ընթացքում ռուսական զորքերի գումարտակային-մարտավարական խումբը նահանջող ծայրահեղականների կողմից ենթարկվել է հրետանային և ականանետային կրակի։

Հերթական համազարկի արդյունքում վնասվել են հրամանատարաշտաբային մեքենայի ալեհավաքները, որոնք կապ են ապահովում խմբում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մարտիրոսյանը, լինելով հակառակորդի կրակի տակ, օպերատիվ կերպով վերացրել է անսարքությունը ՝ ապահովելով խմբի կայուն կապը, ինչը հնարավորություն է տվել ճիշտ թիրախավորել հակառակորդին և համակարգել մարտում ստորաբաժանումների գործողությունները:Շարունակելով ազգայնականներին դուրս մղել զբաղեցրած դիրքերից, ռուսական զորքերը ձեռնամուխ են եղել ջրային արգելքի հաղթահարմանը: Ուկրաինացի ազգայնականների զինված կազմավորումները փորձել են կիսել արդեն տեղափոխված ռուսական ստորաբաժանումները և հրետանային հարված են հասցրել նրանց ուղղությամբ: Արկի պայթյունի հետևանքով կապի կառավարման մեքենան ընկել է ափից ոչ հեռու։

«Փոխգնդապետ Մարտիրոսյանը, վտանգելով իր կյանքը, գտնվելով հակառակորդի ուժեղ կրակի տակ` թռել է ջուրը և դուրս բերել բազմաթիվ բեկորային վնասվածքներ և կոտրվածքներ ստացած երեք զինծառայողի, որից հետո կանխել է կապի տեխնիկայի կորուստը»,- հայտնում է պաշտպանության գերատեսչությունը։

ՊՆ-ն ընդգծում է, որ փոխգնդապետի խիզախ ու անձնուրաց գործողությունները թույլ են տվել ռուս մոտոհրաձգայիններին ուկրաինացի զինյալներին դուրս մղել դիրքերից։