
Ռուսական Ռոսսելխոզնադզորի Հարավային միջտարածաշրջանային կառավարման կենտրոնը Տուափսեի նավահանգստից ներկրվող 68․87 տոննա թուրքական մանդարինի մեջ հայտնաբերել է կարանտինային օբյեկտ։ Խոսքը միջերկրածովյան պտղաճանճի մասին է (Ceratitis capitata (Wied.))։ Այս մասին տեղեկանում ենք Ռոսսելխոզնադզոռի պաշտոնական կայքից։
Այդ ապրանքը պետք է վաճառվեր Մոսկվայի, Կրասնոդարի և Նովոռոսիյսկի խանութներում։ Սակայն բեռի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվեց։
Հիշեցնենք, որ դեռ երեկ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի հանդիսանում Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցը։