գլխավոր Գլխավոր Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները

Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները

Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կատարված հանցագործությունների մասով ՀՀ զինդատախազությունը մշտական կապի մեջ է օտարերկրյա գործընկերների հետ։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։

Մասնավորաբար ՀՀ-ն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի և Իրանի դատախազությունների հետ։ Նրանց փոխանցվել են այն փաստերն ու ապացույցները, որոնք այս պահին ՀՀ ձեռքի տակ են։

Քրեական գործերով արդեն իսկ հաստատված է այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրբեջանի ԶՈւ կազմում։

«Ամենօրյա աշխատանքային գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի կանխարգելվի այդ վարձկանների ներթափանցումը, աշխատանքներ են տարվում նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և հետագա միջոցառումներ կատարելու ուղղությամբ»,- նշեց Հարությունյանը։