գլխավոր Գլխավոր Դեռ 1992-94 թվականներից Ադրբեջանը համագործակցում է վարձկանների հետ․ Վաղարշակ Հարությունյան

Դեռ 1992-94 թվականներից Ադրբեջանը համագործակցում է վարձկանների հետ․ Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել և ներկայանցել, թե իբր Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի, ռազմական գործողություններում թուրքական կողմից ներգրավված չեն վարձկաններ, որոնք բերվում են այդ հակամարտության գոտի, իբր չեն թիրախավորվում եկեղեցիներ ու քաղաքացիական օբյեկտներ, նաև հերքում են այն փաստերը, որնք հիմա միջազգային հանրության, պետական այրերի կողմից ներկայացվում են որպես փաստ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհդական Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադառնալով վարձկանների խնդրին, Հարությունյանը նշեց. «Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վարձկաններ չկան Ղարաբաղի հակամատության գոտում և նույնը կրկնեց Թուրքիայի նախագահը. ստացվում է՝ բոլոր համանախագահ պետություննները՝ ՌԴ-ի արտաքին հետախութզության պետը, որը ներկայացրեց, որ կան, ՌԴ նախագահը, նույնիսկ ունենալով հեռախոսազրույց Թուրքիայի նախագահի հետ, մտավախություն հայտնեց դրա մասին, Ֆրանսիայի նախագահը, ելույթ ունենալով, դա ներկայացրեց, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղարդեց, որ Թուրքիան ապահովում է այդ մարդկանցով Արդբեջանին, էլ չեմ ասում մյուս պետութունները, կան տեսարեիզներ աուդիոձայնագրություններ, փորձում են հերքել»:

Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ Ադրբեջանը այդ հանցագործների՝ վարձկանների, հետ իր համագործակությունն սկսել է դեռևս 1992-94 թթ-երին և որպես ասվածին ապացույց ցույց տվեց մի փաստաթուղթ, որտեղ այսօրվա Ադրբեջանի գենշտաբի պետը ստորագրել է մի փատաթուղթ, որի համաձայն 520 հոգի վարձկան ներգրավվում է Ադրեբջանի զորամասերից մեկում և մասնակցում են ռազական գործողություններին:

«Սա խոսում է նրա մասին, որ տեռորիստների հետ համագործակցության ճանապարհը Ադրբեջանը բացել է դեռ 1992 թվականին և այսօր շարունակում է այդ գործողությունները՝ ներմուծելով նրանց տարածաշրջան: Դա սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի, այլ ողջ տարածաշրջնի պետությունների համար, ինչի մասին հայտարարել է Իրանի Հանրապետությունը, ՌԴ-ն»,- ասաց նա: