գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարները խորհրդի նիստ կանցկացնեն

ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարները խորհրդի նիստ կանցկացնեն

 ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարները մայիսի 24-ին խորհրդի նիստ կանցկացնեն: Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում: Նշվում է, որ նիստը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները»,- ասված է հաղորդագրությունում։

Նիստին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: