գլխավոր Իրադարձային Արմենուհի Հարությունյանը փոխնախարար է նշանակվել

Արմենուհի Հարությունյանը փոխնախարար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմենուհի Հարությունյանին արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Մինչ այդ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի պաշտոնը:

Մեկ այլ որոշմամբ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից ։