գլխավոր Միջազգային Հաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. Զելենսկի

Հաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անկախության համար մղվող պատերազմում հաղթանակն Ուկրաինային տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա, գրում է pravda.com.ua-ն։

«Այս պատերազմը, իհարկե, անկախության պատերազմ է, կարելի է ասել, որ սա հետաձգված պատերազմ է, հետաձգվել է 30 տարով՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք Անկախություն ձեռք բերել 1991 թվականին, կամ հարյուր տարի՝ հաշվի առնելով մեր նախկին պատմությունը։ 

Չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք, և դա կլինի մեր պատմության մեջ այնպես, ինչպես անկախության համար պայքարած և հաղթանակած մյուս երկրների պատմության մեջ, որոնք դադարեցին խնդրողներ լինելուց և դարձան սուբյեկտներ։

Բայց պետք է հիշել, որ այս ամենի գինը տասնյակ հազարավոր կյանքեր են։ Բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են թշնամու ձեռքով: Տասնյակ հազարավոր», – ասել է Զելենսկին: