գլխավոր Իրադարձային Երևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց. SHAMSHYAN.com

Երևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնդ Ռիսոնը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։