գլխավոր Միջազգային Ինքնիշխան Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Պուտինը. Բլինկեն

Ինքնիշխան Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Պուտինը. Բլինկեն

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Ուկրաինան գոյություն կունենա ավելի երկար, քան Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք խիզախ և համառ ուկրաինացիների հետ ենք, որոնք ամեն օր պաշտպանում են իրենց երկիրը։ Ինքնիշխան անկախ Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը»,- ասել է Բլինկենը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պատմական որոշում է կայացրել Ուկրաինային «Լենդ լիզ» ծրագրով ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը։