գլխավոր Իրադարձային «Դիմադրություն» շարժման անդամները սուլոցներով դիմավորեցին Լիտվայի նախագահին. տեսանյութ

«Դիմադրություն» շարժման անդամները սուլոցներով դիմավորեցին Լիտվայի նախագահին. տեսանյութ

Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը։

ՀՀ նախագահի նստավայրի մոտ հասած «Դիմադրություն» շարժման անդամները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային սուլոցներով, «Դավաճա՛ն» ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով դիմավորեցին։

Շարժման անդամները ձեռքներին հայերեն և անգլերեն պաստառներ ունեն` «RIP Democracy», «Silence is a crime» (Լռությունը` հանցանք է), Ո՛չ բռնապետությանը»։

Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը, երթևեկությունը կաթվածահար է։Այնտեղ նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են գտնվում։