
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է հայտնվել, որում ասվում է.
«Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։
Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան»։
