գլխավոր Միջազգային G7-ի երկրները քննարկում են ռուսական նավթի գնորդների կարտելի ստեղծումը. գործակալություն

G7-ի երկրները քննարկում են ռուսական նավթի գնորդների կարտելի ստեղծումը. գործակալություն

6203079 23.03.2020 Нефтяная качалка в Республике Татарстан. Максим Богодвид / РИА Новости

G7-ի երկրները քննարկում են հատուկ կարտելի ստեղծումը, որի նպատակը լինելու է ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, որը մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի խոսքերը:

Գործակալությունը նշում է, որ ռուսական նավթի սահմանված գնի ապահովման նպատակով գնորդների կարտելի ձևավորումը կարող էր նվազագույնի հասցնել Մոսկվայի եկամուտները:

«Շատերը, այդ թվում՝ ես, այս տարբերակը գրավիչ ենք համարում ընդհանուր տնտեսական տեսանկյունից, բայց իրականում նման մեխանիզմի գործարկումը բարդ խնդիր է, այդ բոլոր հարցերը դեռ մշակված չեն»,- Բոննում լրագրողներին ասել է Յելենը:

Գործակալության աղբյուրները հայտնում են, որ Եվրամիության առաջնորդները, որոնք մայիսի վերջին կհավաքվեն Բրյուսելում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար, նույնպես կաջակցեն Ռուսաստանից նավթի գների սահմանափակմանը: Մեկ այլ աղբյուր նշել է, որ գնային առաստաղ սահմանելու ծրագիրը դեռ հեռու է իրացումից։