գլխավոր Իրադարձային Արթուր Գալեյանն ազատության մեջ է. ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ, կալանավորումը՝ մերժվել

Արթուր Գալեյանն ազատության մեջ է. ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ, կալանավորումը՝ մերժվել

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժեց Գալեյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մ

իաժամանակ ոչ իրավաչափ է համարել նաև ձերբակալությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով: