գլխավոր Քաղաքականություն Տեղի է ունեցել Իրաքի Քուրդիստանի պատվիրակության և Հայաստանի գործարարների միջև հանդիպում

Տեղի է ունեցել Իրաքի Քուրդիստանի պատվիրակության և Հայաստանի գործարարների միջև հանդիպում

«Մանթաշյանց» գործարարների միության ջանքերով տեղի ունեցավ հանդիպում Իրաքի Քուրդիստանի  պատվիրակության և Հայաստանի գործարաների միջև։ Այս պահին Իրաքի Քուրդիստանից գործարարների մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան, որպեսզի հասկանան, թե ի՞նչ կարող են Հայաստանից ներկրել Քուրդիստան։ Այս մասին տեղեկացնում է միությունը։

Իրաքի Քուրդիստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը փաստեց, Իրաքի Քուրդիստանի և Հայաստանի միջև կա համագործակցություն, որն անհրաժեշտ է ընդլայնել փոխշահավետ սկզբունքով․

«Այս հանդիպման նպատակն է խթանել հայ և քուրդ գործարարների համատեղ գործունեության շրջանակները, մեր  առևտրաշրջանառության պահանջը կազմում է մոտ 150-ից 160 միլիոն, որը հետագայում կաճի, եթե նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն»,-ընդգծեց Մանուկյանը։

Իրաքի Քուրդիստանն ինքնավար մարզ է, որտեղ մոտ 5 միլիոն մարդ են ապրում և ունեն նաֆթի ու գազի հսկայական պաշարներ: Քուրդիստան նավթից հսկայական թվով գումար է մտնում, բայց գրեթե ամեն ինչ ներկրում են, քանի որ չունեն արտադրություններ: Տնտեսությունը զարգացած չի, բայց գումարներ կան, ուստի Հայաստանի համար սա հրաշալի հնարավորություն է։

«Տարածաշրջանով մենք շատ մոտ ենք Իրաքի Քուրդստանի հետ, բայց չկան հարաբերություններ, սա թերևս պատմական արմատներ ունի, որովհետև խորհրդային միությունը կտրված էր այդ շրջանից և դա իր հետևանքներն ունեցավ նաև հետո, ինչն էլ խոչընդոտեց տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Մեր կողմից այս նախաձեռնությունը հենց այդ նպատակն ունի՝ կարողանալ հարաբերություններ ստեղծել հայ գործարարների և Իրաքի Քուրդիստանի գործարարների հետ, հետագայում ավելի արդյունավետ աշխատելու համար», – նշեց «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը ։