գլխավոր Միջազգային Կիևի ռեժիմը Սումի մարզում «թափառող ականանետերով» սադրանք է նախապատրաստում․ ՌԴ ՊՆ

Կիևի ռեժիմը Սումի մարզում «թափառող ականանետերով» սադրանք է նախապատրաստում․ ՌԴ ՊՆ

Կիևի ռեժիմը «թափառող ականանետերի» կիրառմամբ սադրանք է նախապատրաստում Սումի շրջանում, որ ռուսական զորքերին պատասխան կրակ պարտադրի բնակելի տների վրա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«Առկա հավաստի օպերատիվ տեղեկության համաձայն՝ Կիևի ռեժիմը Սումի մարզի Սերեդինա-Բուդեում պատրաստվում է հերթական վտանգավոր սադրանքը՝ այսպես կոչված թափառող ականանետերի կիրառմամբ։ Ազգայնական գումարտակների գրոհայինները ծրագրում են մասնավոր տներից գնդակոծել Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ տարածքը՝ բնակելի տների վրա պատասխան կրակ առաջացնելու նպատակով», – ասել է գեներալը։

Նա նշել է, որ «Կիևի իշխանությունը մտադիր է օգտագործել այդ ցինիկ ակցիան խաղաղ քաղաքացիների վրա իբր անխնա հարվածներ հասցնելու մեջ ռուս զինծառայողներին մեղադրելու համար՝ հետագայում ուկրաինական և արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև առցանց-ռեսուրսներում լայն լուսաբանմամբ»:

Միզինցևն ավելացրել է, որ Կիևի ռեժիմի կողմից հանցավոր գործողություններն ու սադրանքները հերթական անգամ ցույց են տալիս Ուկրաինայի անմարդկային վերաբերմունքն իր քաղաքացիների հանդեպ և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների լիակատար անտեսումը: