գլխավոր Իրադարձային ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայողի

ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայողի

ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:

«Իմ ղեկավարությամբ ՝ որպես Եվրոպայում գերագույն գլխավոր հրամանատար, մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ եւ 120 ինքնաթիռ ՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում, մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաեւ ավելի քան 20 նավ»,- ասել է նա:

Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառել, այդ թվում ՝ Բալթիկայում եւ Սեւ ծովի շրջանում: