գլխավոր Իրադարձային Իգոր Խաչատուրովի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Իգոր Խաչատուրովի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի դատական գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ է հայտնել։Նշենք, որ Խաչատուրովի պաշտպանական կողմը ավելի վաղ դատավորի ինքնաբացարկն էր պահանջել։

Պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Դավիթ Արղամանյանը բավարարել է ներկայացված միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել Իգոր Խաչատուրովի գործով։Պաշտպանական կողմը կասկածներ ուներ դատավորի օբյեկտիվության վերաբերյալ. այն պայմաններում, երբ վերականգնվել է քրեական գործերի հաստատման համակարգչային համակարգը, գործը մակագրվել էր դատավոր Արղամանյանին ոչ ավտոմատ ձևով` ձեռքով։Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: