գլխավոր Իրադարձային ՀՀ կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ...

ՀՀ կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-Միշել- Ալիև բանակցությունների մասին

Դիմում եմ այն անձանց, ում հետ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է՝ շատ հստակ ասելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն։ Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առոչինչ։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 «Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու»,- ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ՝ Փաշինյան-Միշել- Ալիև հանդիպմանը։