գլխավոր Իրադարձային Հայաստանի առաջին խմբի չեմպիոնական գավաթը շահեց «Լեռնային Արցախը»

Հայաստանի առաջին խմբի չեմպիոնական գավաթը շահեց «Լեռնային Արցախը»

Հայաստանի առաջին խմբի չեմպիոնական գավաթը շահեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին  հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նշվում է, որ այսօր կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին տուրի հանդիպումները։ «Լեռնային Արցախը», որն արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, 2:0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը հաղթող թիմին հանձնեց չեմպիոնական գավաթը: