գլխավոր Իրադարձային Ընդդիմությունը շրջապատեց Երևանի այն հյուրանոցը, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը

Ընդդիմությունը շրջապատեց Երևանի այն հյուրանոցը, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը

Երևանում ցուցարարները շրջափակել են «The Alexander» հյուրանոցը, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երկօրյա այցով։

Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։

«Դիմադրության» շարժման համակիրները երթով շարժվեցին դեպի հյուրանոց, որից հետո համակարգող Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կարճատև կանգ առնել։

«Այս հյուրանոցում է կանգ առել Լիտվայի նախագահը։ Ի դեպ, տեղեկացանք, որ այսօր նրա ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք։ Բայց երեկ մենք նամակ ենք հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, չունի միջազգային գործընկերների հետ բանակցելու մանդատ, ուստի այն մարդը, ում հետ նա բանակցելու է, լեգիտիմ չէ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը Լիտվայի առաջնորդի հետ բանակցություններում, անշուշտ, կսկսի համոզել նրան, որ ընդամենը մի քանի հարյուր մարդ է դուրս եկել փողոց, բայց իշխանությունները հրաժարվում են բիրտ ուժ կիրառել։