գլխավոր Քաղաքականություն Ակտիվ քննարկվում է տարածաշրջանում խաղաղապահության հարցը․ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ակտիվ քննարկվում է տարածաշրջանում խաղաղապահության հարցը․ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանցում է «Սպուտնիկ»  լրատվական գործակալության բելառուսական ծառայությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝  Անդրկովկասում հակամարտող կողմերի միջև արդեն երկխոսության կարգավորում է ընթանում:

«Ակտիվ քննարկվում է այդ տարածաշրջանում խաղաղապահության հարցը»,-մանրամասնել է Զասը:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Կազմակերպությունում նշել էին նաև, որ Հայաստանը իրենց չի դիմել օգնության համար:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ: