գլխավոր Շոուբիզնես Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Netflix-ի համար Քարդաշյանների ոճով շոու են նկարահանում...

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Netflix-ի համար Քարդաշյանների ոճով շոու են նկարահանում իրենց առանձնատանը

Սասեքսի դուքսն ու դքսուհին նկարահանում են վավերագրական շոու, ինչի կապակցությամբ օպերատորներին թույլ են տվել մուտք գործել իրենց 14 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն ու այնտեղ Քարդաշյանների իրապատում շոուի ոճով նկարահանումներ իրականացնել:

Այս մասին գրում է Page Six-ը՝ մանրամասնելով, որ հայտնի չէ՝ արդյոք զույգի երեխաները՝ Արչին ու Լիլիբեթը, ևս մասնակցել է նկարահանումներին:

Ըստ աղբյուրի՝ Netflix-ի համար նկարահանվող հեռուստանախագիծը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ: