գլխավոր Գլխավոր Վոլգոգրադում ահաբեկիչների խումբ է վնասազերծվել

Վոլգոգրադում ահաբեկիչների խումբ է վնասազերծվել

Վոլգոգրադում ռուսական հատուկ ծառայությունները վնասազերծել են միջազգային «Katiba Tauxid val’-Jixad» ահաբեկչական խմբավորման անդամներին, որոնք ծրագրում էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ դաշնային անվտանգության ծառայությանը։

Պաշտոնական աղբյուրի համաձայն, նրանք ծրագրում էին պայթեցնել պետական կառավարման մարմինների շենքեր, զինծառայողների հանրակացարաններ ու վտանգավոր արտադրամասեր։

Վնասազերծված ահաբեկիչները պատկանում են «Katiba Tauxid val’-Jixad» ահաբեկչական խմբավորմանը, որի համակարգողները Սիրիայից են, անդամները` հիմնականում Կետրոնական Ասիայի երկրներից։

РИА Новости-ն նաև հայտնում է, որ նույն ահաբեկչական խմբավորմանը պատկանող այլ խմբեր են հայտնաբերվել ու ձերբակալվել նաև Մոսկվայում, Սանկտ–Պետերբուրգում, Ուֆայում ու Մայկոպում։