գլխավոր COVID-19 Զամբիան կարող է դեֆոլտ հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Զամբիան կարող է դեֆոլտ հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Financial Times-ը հայտնում է, որ Զամբիան պատրաստվում Է դառնալ աֆրիկյան առաջին պետությունը, որը դեֆոլտ կհայտարարի ճգնաժամի արդյունքում, ինչը պայմանավորված Է կորոնավիրուսի համաճարակով: «Զամբիան նախազգուշացնում Է, որ պատրաստ Է աֆրիկյան առաջին պետությունը դառնալ, որը դեֆոլտ կհայտարարի կորոնավիրուսի համավարակի արդյունքում, եթե ներդրողները, որոնց պատկանում են երկրի 3 միլիարդ դոլարի պարտատոմսեր, չընդունեն հարավաֆրիկյան պետության խնդրանքը վճարումները դադարեցնելու վերաբերյալ»,- հաղորդել Է պարբերականը:

Financial Times-ի տվյալներով, ներդրողները, որոնք գնել են Զամբիայի 3 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերը, պլանավորում են մերժել երկրի իշխանությունների՝ վճարումները կասեցնելու վերաբերյալ խնդրանքը: «Չնայած դեֆոլտի սպառնալիքին, պարտատոմսերի պահառուները, որոնք հաջորդ շաբաթ պետք Է որոշեն՝ համաձայնեն արդյոք տոկոսների մուծումը վեց ամսով կասեցնելու կառավարության խնդրանքին, հայտարարել են, որ պլանավորում են մերժել այդ առաջարկությունը»,- գրում Է պարբերականը: Զամբիայի պայմանին համաձայնելուն ներդրողների չցանկանալը մասամբ կապված Է այն բանի հետ, որ բոլոր պարտատերերի նկատմամբ միանման վերաբերմունք չի դրսեւորվում: Բացի այդ, ներդրողները հայտնում են, որ պետությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրում մակրոտնտեսական դիսբալանսի հետագա վերացման եւ տնտեսության կայունության վերականգնման վերաբերյալ: Միևնույն ժամանակ երկրի իշխանություններն ավելի վաղ ասել են, որ պատրաստ են բոլոր պարտատերերի հետ հավասար հարաբերությունների:

Նրանք ասել են, որ իրենց հարկավոր Է վճարումները կասեցնել այն բանի համար, որպեսզի պարտքի կայուն կառավարման ռազմավարություն ստեղծեն, քանի որ երկիրը բանակցություններ Է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Զամբիայի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է. «Եթե Զամբիան չկարողանա համաձայնության գալ իր պարտատերերի հետ, հանրապետությունն իր սահմանափակ ֆինանսական հնարավորություններով չի կարողանա վճարումները կատարել և, հետեւաբար, չի կարողանա կանխել պարտքի մեծացումը»: