գլխավոր Աշխարհ Թուրքիայում բնակչության 52%-ը կարծում է, որ ընդդիմությունը կհաղթի Էրդողանին

Թուրքիայում բնակչության 52%-ը կարծում է, որ ընդդիմությունը կհաղթի Էրդողանին

Թուրքիայում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցումների տվյալներով` բնակչության մոտ 52%-ը համոզված է, որ ընդդիմության թեկնածուն առավելության կհասնի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։

Իսկ թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, այդ հարցում մեկից ավելի անուններ են շրջանառվում:

Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդիմության միասնական թեկնածուի գլխավոր հավակնորդներից է:

Ըստ հարցման տվյալների՝ ընտրությունների 2-րդ փուլ անցնելու պարագայում Քըլչդարօղլուն 8.4% առավելությամբ կգերազանցի Էրդողանին:

Կուսակցությունների հաշվարկով, եթե ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) կստանա 25.4%, իսկ գլխավոր ընդդիմադիր CHP-ն՝ 23.9% քվե։