գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական պարտքի վճարումն արգելափակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական պարտքի վճարումն արգելափակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական պարտքի վճարումն արգելափակելու հնարավորությունը։  Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան, ինչը կարող է Մոսկվային դեֆոլտի շեմին հասցնել։ 

Մինչ այժմ Ռուսաստանը կարողացել է վճարումներ կատարել միջազգային պարտատոմսերով՝ չնայած արեւմտյան պատժամիջոցներին, որոնք ավելի են բարդացրել վճարման գործընթացը։ Երկիրն ունի 40 միլիարդ դոլար արժողությամբ միջազգային պարտատոմսեր եւ անցյալ ամիս պարտատոմսերի ուշ վճարումներ է կատարել՝ դեֆոլտից խուսափելու համար:

Ռուսաստանը 1917 թվականի հեղափոխությունից հետո իր արտաքին պարտքի դիմաց դեֆոլտ չի հայտարարել։ 

Այժմ Ռուսաստանը մոտենում է վերջին ժամկետին՝ մայիսի 25-ին, երբ լրանում է ԱՄՆ լիցենզիայի գործողության ժամկետը։

Ավելի վաղ Bloomberg News-ը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է թույլ տալ, որ այդ բացառման ժամկետը լրանա:

«Հարցը վերանայման փուլում է»,- Reuters-ին ասել է պաշտոնյան։ «Մենք դիտարկում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու բոլոր տարբերակները»,- հավելել է նա։ 

Bloomberg-ը հայտնել է, որ վարչակազմը որոշել է չերկարաձգել պատժամիջոցների չեղարկումը՝ Մոսկվայի վրա ֆինանսական ճնշումը պահպանելու համար։