գլխավոր Աշխարհ Ավստրիան կպահպանի իր չեզոք կարգավիճակը՝ չնայած Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը

Ավստրիան կպահպանի իր չեզոք կարգավիճակը՝ չնայած Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը

Ավստրիան կպահպանի իր չեզոք կարգավիճակը՝ չնայած Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը։

«Իրավիճակը մեզ համար մի փոքր այլ է թվում»,-ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին՝ մատնանշելով Ավստրիայում չեզոքության հանրային ճնշող աջակցությունը: 

Շալենբերգն ասել է, որ երկիրը, որն իր բնական գազի 80 տոկոսը ստանում է Ռուսաստանից, կշարունակի Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրել։ «Մենք մեծ մասշտաբով օգնում ենք, բայց ոչ ռազմական զինամթերքով, եւ ես կարծում եմ, որ Ուկրաինային օգնությունը չի կարող սահմանափակվել ռազմական զինամթերքով»,-ասել է նա։

Չորեքշաբթի օրը Ֆինլանդիան եւ Շվեդիան պաշտոնապես հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին միանալու համար։