գլխավոր Աշխարհ Պուտինի մասին «Քարտերի տնակ»-ի ոճով հեռուստասերիալ կնկարահանվի

Պուտինի մասին «Քարտերի տնակ»-ի ոճով հեռուստասերիալ կնկարահանվի

Պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին սերիալ է մշակում հանրահայտ «Քարտերի տնակ» (House of Cards, ամերիկյան սերիալ, որը ստեղծվել է  քաղաքական թրիլլերի ժանրում և պատմում է կոնգրեսականի մասին, որը նախագահ է դառնում խաբեության և խարդախության միջոցով) հեռուստասերիալի ոճով։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Նախագծի սցենարի հիմքում ընկած կլինի լրագրող և «Դոժդ» հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ բանակը» գիրքը, որը նկարագրում է Ռուսաստանի պատմությունը 2000-2015 թվականներին և հիմնված է ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի հետ հարցազրույցների շարքի վրա:

Պրոդյուսերը գալիք շոուն անվանում է նաև «ռուսական Քարտերի տնակ»:

«Նախագիծը կպատմի ոչ միայն տարբեր խաղացողների խարդախությունների մասին։ Իր հիմքում սերիալը կհետևի Պուտինի մտածողության էվոլյուցիային»,- Variety-ին մեկնաբանել է պրոդյուսերը:

Սերիալը կարտադրի լոսանջելեսյան Rodnyansky AR Content ստուդիան: Նախագծի ռեժիսորը, սցենարիստը և դերասանական կազմը դեռևս անհայտ են։