գլխավոր Շոուբիզնես «Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»․ Դիանա Գրիգորյանի...

«Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը Սեւանից

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Սեւանում։ Երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է կրում, որը համադրել է սպիտակ տաբատի հետ։ Դիանան արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Պակասում ես, ախր քիչ-քիչ, Կապուտաչյա իմ հրաշք լիճ… Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր վառ աքսեսուարի՝ գոտու հետ։ Հաղորդավարուհին արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Կարևորը չուշանալ կյանքից…», – գրել էր Դիանա Գրիգորյանը։