գլխավոր Քաղաքականություն Մոսկվան բազմաթիվ անգամ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը. Զախարովա

Մոսկվան բազմաթիվ անգամ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին:

Հադրութի Սուրբ Հարության տաճարի հանդեպ ադրբեջանցիների վանդալիզմի դեպքի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ Մարիա Զախարովան նշել է, որ ինքն այդ մասին կոնկրետ տեղեկություն չունի, սակայն Մոսկվան բազմաթիվ անգամ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը և ապահովել միջազգային պրոֆիլային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխափան աշխատանքը տարածաշրջանում: