գլխավոր Հասարակություն «Դիմադրություն» շարժման անդամները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք

«Դիմադրություն» շարժման անդամները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք

«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 18-ին շարունակել են բողոքի և անհնազանդության ակցիաները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, առավոտյան 08:00-ից սկսած շարժման մասնակիցները փակում էին Երևանի տարբեր փողոցներ՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը:Ոստիկանության տվյալներով՝ ակցիաների շրջանակում բերման է ենթարկվել 277 մարդ:Շարժման անդամներն իրականացրել են նաև իրազեկման ակցիաներ ավտոերթերի միջոցով:Օրվա ավարտին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հերթական հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցան Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինիս առաջարկով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք՝ ներկայացնելու իրենց պահանջը՝ ակցիաների ընթացքում բացառելու որևէ անհամաչափ կամ բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ: