գլխավոր Գլխավոր Չավուշօղլուն թյուրքալեզու երկրներին կոչ է արել աջակցել Ադրբեջանին

Չավուշօղլուն թյուրքալեզու երկրներին կոչ է արել աջակցել Ադրբեջանին

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, ելույթ ունենալով Ղազախ-թուրքական միջազգային համալսարանում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է.

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Անկարան միշտ եղել եւ մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ազատագրման արդար պայքարում:

Երեւանի գործողությունները կարելի է դասել որպես ռազմական հանցագործություններ: Ցավոք, մի շարք երկրներ փորձում են նույն հարթության վրա դնել Ադրբեջանը եւ օկուպանտ-Հայաստանը: Այդ երկրները անտեսում են ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ որոշումները: Այդ պատճառով Ադրբեջանի հետ համերաշխությունն այսօր կարեւոր է, քան երբեւէ», – ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի, թյուրքալեզու երկրներն են Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Թուրքմենստանը: