գլխավոր Իրադարձային Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Վարդանանց, Մյասնիկյան, փողոցներով, Տ․Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: