գլխավոր Իրադարձային Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահն ու ՊՆ...

Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահն ու ՊՆ փոխնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: