գլխավոր Միջազգային Լուկաշենկոն մահապատիժ է սահմանել ահաբեկչական գործողության փորձի համար

Լուկաշենկոն մահապատիժ է սահմանել ահաբեկչական գործողության փորձի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է փոփոխություններ, որոնք սահմանում են մահապատիժ ահաբեկչության փորձի համար, գրում է lenta.ru-ն։

Նոր օրենքն ասում է, որ որպես պատժի բացառիկ միջոց թույլատրվում է մահապատիժը: Քրեական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն տասն օրից:

Նախագիծն ավելի վաղ հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից։

Փոփոխությունները նաև նախատեսում են մահապատիժ կիրառել միջուկային օբյեկտների, ռադիոակտիվ, քիմիական կամ կենսաբանական նյութերի օգտագործմամբ ահաբեկչական հարձակման փորձի համար:Մահվան դատավճիռը սպառնում է պետական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստման համար՝ իշխանությունների որոշումների կայացման վրա ազդելու կամ բնակչությանը վախեցնելու նպատակով։