գլխավոր Իրադարձային Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով

Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով

Մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, պետի տեղակալներ Վարդգես Ծաղիկյանը և Արտակ Առուստամյանը Ծառայության կենտրոնական մարմնում ընդունել են ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանին և ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ն։

« Քննարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց շրջանում մարզական միջոցառումների՝ ավելի հաճախ և համալիր կազմակերպմանը, նրանց առողջ կենսակերպի ապահովմանն ուղղված առանցքային հարցերը։

Հանդիպման ավարտին ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վ․ Թովմասյանը շնորհակալագիր է հանձնել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների առողջ կենսակերպին, վերասոցիալականացմանն ուղղված մարզումներ և սպորտային միջոցառումներ կազմակերպելուն նպաստելու համար, իսկ ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գ․ Սարոյանը ֆեդերացիայի կողմից նրան պարգևատրել է պատվոգրով՝ Բյուրեղավանում կայացած, Արցախյան պատերազմին նվիրված Պաուերլիֆտինգի առաջնությանը մասնակցելու, ազգ, բանակ, մշակույթ և սպորտ կապը ամրապնդելու, զինվոր մարզիկների բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը բարձրացնելու և հայրենիքին մատուցված ծառայությունների համար»,- նշված է հաղորդագրությունում։