գլխավոր Իրադարձային Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու. Կարին Տոնոյան

Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու. Կարին Տոնոյան

Իրավիճակը ՔԿ զինվորական քննչական վարչության դիմաց շարունակում է մնալ լարված։

Զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ չեն հեռանալու այնտեղից, մինչեւ 44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հայրն ազատ արձակվի։ Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը’ Կարին Տոնոյանն էլ նշեց, որ եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք։

«Մենք գիտենք, որ Գարիկի գործը քննվելու է այստեղ։ Եթե մեկ ժամից Գարիկն այստեղ չեղավ, դուք մեզ հետ գործ եք ունենալու ներսում։ Այդ ժամանակ մեզ էլ ձերբակալեք։ Որեւէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու»,- դիմելով իրավապահ համակարգին’ հայտարարեց Կարին Տոնոյանը։

Զոհված զինծառայողների ծնողներից մեկն էլ նկատեց.

«Հիմա էլ սկսել են ծնողներին վարկաբեկել։ Եվ քանի որ պատասխան չունեն տալու մեզ, էդ տականքի (նկատի ունի Փաշինյանին, -խմբ.) թելադրանքով սկսել են մեզ ձերբակալել»: