
«Ոստիկանության գործողությունները, առնվազն այն, ինչ ես եմ ականատես եղել, համաչափության բոլոր ստանդարտներին համապատասխանում են, իսկ, եթե առանձին դեպքեր են լինում, որ ոչ համաչափ են, ապա պատկան մարմիններն արձագանքում են», – Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։։
Բադասյանն իշխանափոխության վտանգ չի տեսնում:
ՊԵԿ նախագահը նշեց, որ անձամբ չի հաշվում, թե ինչքան է հանրահավաքների մասնակիցների թիվը, բայց 50 հազար մարդու նա փողոցում չի տեսել։