գլխավոր Իրադարձային Բերման ենթարկվածների թիվը հասել է 364-ի

Բերման ենթարկվածների թիվը հասել է 364-ի

Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկաններն այսօր արդեն բերման են ենթարկել 364 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մինչդեռ՝ տեսանյութերում տեսանելի է, որ ոստիկանությունը քաղաքացիներին բերման է ենթարկում առանց որեւէ նախազգուշացման։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։