գլխավոր Քաղաքականություն Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը որոշում է կայացրել հրաժարական տալ: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այդ մասին հայտնում պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ես կառչած չեմ իշխանությունից: Ես չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որը արյուն թափեց և կրակեց իր սեփական քաղաքացիների վրա: Այդ պատճառով ես որոշեցի հրաժարական տալ», – ասել է նա:

Ինչպես նշել է Ժեենբեկովը, ցավոք, «ագրեսիան չի հանդարտվում», և ներկայիս իրավիճակը «մոտ է երկկողմ հակամարտության»:

Նա վարչապետին և մյուս քաղաքական գործիչներին կոչ է արել հետ կանչել իրենց աջակիցներին մայրաքաղաքից:

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստակամություն Էր հայտնել պետության ղեկավարի պաշտոնը թողնել այն բանից հետո, երբ կհաստատվեն գործադիր իշխանության օրինական մարմինները եւ երկիրը կկանգնի օրինականության ճանապարհին։