գլխավոր Միջազգային Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից. ՌԴ ԱԳՆ

Ռուս-ուկրաինական բանակցությունները չեն շարունակվում. Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևից պատասխան չի ստացել ռուսական կողմի առաջարկած պայմանագրի նախագծի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևը կառավարում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան դա հաստատող տվյալներ ունի։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է մարտի վերջին Ստամբուլում։ Բանակցությունների հերթական փուլի արդյունքում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի իր ցանկությունը։ 

Սակայն ապրիլին Լավրովն ասել էր, որ Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագիծ, որը շեղվում է Ստամբուլի հանդիպման դրույթներից։ Այսպիսով, ավելի վաղ ուկրաինական կողմը պարտավորվել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն պայմանագրի նոր տարբերակում այդ կետը բացակայում է։