գլխավոր Իրադարձային Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։