գլխավոր Միջազգային Հայտնի է՝ ով կփոխարինի Ժիրինովսկուն Պետդումայում

Հայտնի է՝ ով կփոխարինի Ժիրինովսկուն Պետդումայում

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշանակվել է Պետդումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է խմբակցության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դյուպինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պետդումայում ՌԼԴԿ պատգամավորները ձայների մեծամասնությամբ խմբակցության մշտական ղեկավար են ընտրել Լեոնիդ Սլուցկիին»,- ասել է Դյուպինը։

Սլուցկին խմբակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու մահից հետո, որը նույնպես ղեկավարում էր խմբակցությունը։

Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո։