գլխավոր Միջազգային Մենք կազատագրենք Ուկրաինան. ռուսները պետք է կանգնեն Պուտինի կողքին. Կադիրով

Մենք կազատագրենք Ուկրաինան. ռուսները պետք է կանգնեն Պուտինի կողքին. Կադիրով

Իրավիճակը հանգիստ է, մենք 100 տոկոսով գնում ենք ըստ ծրագրի, մենք կազատագրենք Ուկրաինան. այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Չեչեն մարտիկների հետ Մարիուպոլում գտնվող Կադիրովը նաև ասել է, որ Ռուսաստանում այժմ մոբիլիզացիայի կարիք չկա, բայց ռուսները պետք է մոբիլիզացվեն և միավորվեն պետության ղեկավարի շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ շատ հարցեր են տալիս՝ ճի՞շտ է, որ մոբիլիզացիա է լինելու (Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված), պատասխանում եմ, որ ոչ ոք մոբիլիզացիա չհայտարարի, մենք բոլորս պետք է մոբիլիզացիա անենք, համախմբվենք, կանգնենք մեր նախագահի կողքին ու ապահովենք մեր պետության անվտանգությունը: Սա հայրենասիրություն է»,- չորեքշաբթի ասել է Կադիրովը «Նոր հորիզոններ» մարաթոնում: