գլխավոր Քաղաքականություն Թուրքիան Հունաստանի ԱԳ նախարարի ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա

Թուրքիան Հունաստանի ԱԳ նախարարի ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա

Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: Այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այդ գործողությունը դուրս Է գալիս բարիդրացիության հասկացությունից եւ խախտում Է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում Է հեռուստաալիքը:

«Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել Էին և թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված Է եղել նվազեցնել բարձրությունը եւ պտույտներ գործել, մինչեւ որ խնդիրը լուծվել Է: Դրա հետ մեկտեղ առաջացել Է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-մեջբերում Է ERT-ին РИА Новости-ն: