գլխավոր Իրադարձային Ավստրիայի խորհրդարանը առաջարկ-միջնորդություն է ընդունել Արցախի վերաբերյալ

Ավստրիայի խորհրդարանը առաջարկ-միջնորդություն է ընդունել Արցախի վերաբերյալ

Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ավստրիայի խորհրդարանը միաձայն՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդարանական առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել են Ռեյնհոլդ Լոպատկան, Եվա Եռնեստ-Ձիձիչը և Պամելա Ռենդի-Ուագները:  

Առաջարկ-միջնորդության հիմնական կետերը վերաբերում են հրադադարին միտված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններին: Հոկտեմբերի 14-ի առավոտյան էլ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: