գլխավոր Իրադարձային Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն...

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել են BMW, Honda, Nissan, Ford Transit և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 անչափահաս երեխաներ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։