գլխավոր Իրադարձային Ֆրանսիայի հրապարակից ընդդիմությունը քայլերթ է անում Երևանում

Ֆրանսիայի հրապարակից ընդդիմությունը քայլերթ է անում Երևանում

Մայիսի 17-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը։

Ելույթներ ունեցան Արցախյան երեք պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս իշխանություններն ասում են՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում կարելի է զորքերի հայելային հետքաշում իրականացնել։ Պետք է բացառել հայելային հետքաշումը»,- իր խոսքում ասաց Աննա Գրիգորյանը։

Ելույթներն ընդմիջվում էին օրվա հիշարժան դեպքերը ներկայացնող տեսանյութերով և հատուկ պատրաստված տեսահոլովակներով,ինչին հաջորդեց երթը մայրաքաղաքում։